Հասարակական

Պետական կառույցները մրցանակներ հանձնեցին տարբեր ոլորտներում աչքի ընկած երիտասարդներին

3 րոպեի ընթերցում

Պետական կառույցները մրցանակներ հանձնեցին տարբեր ոլորտներում աչքի ընկած երիտասարդներին

ԵՐԵՎԱՆ¸ 21 ՓԵՏՐՎԱՐԻ¸ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 21-ին տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2-րդ տարին անընդմեջ իրականացվող երիտասարդական մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել 2017-ին նշանակալի հաջողությունների հասած երիտասարդներին, երիտասարդական խմբերին և հասարակական կազմակերպություններին, արժևորել նրանց ձեռքբերումները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը,ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ նախարարությունների ներկայացուցիչները: Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվեց 9 անվանակարգերում՝ երիտասարդ բնապահպան, գյուղատնտես, գիտնական մշակութային գործիչ, հայրենիքի պաշտպան, աշխատող, մարզիկ, հայրենադարձ, գործարար։

Արսեն Քարամյանի խոսքով` պետությունը մրցանակաբաշխության միջոցով իր գնահատական է տալիս բոլոր այն երիտասարդներին,ովքեր արդյունավետ գործունեություն են ծավալել տարբեր ոլորտներում:

« Նախարարությունը ամփոփել է բոլոր թեկնածուների ցանկը, և մրցանակաբաշխությանը ներկայացվել են յուրաքանչյուր անվանակարգում երկուսից ավելի երիտասարդ: Հաղթողին օնլայն քվեարկության միջոցով ընտրել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ոլորտի հայտնի մասնագետները, պետական պաշտոնյաները և հյուրերը»- ասաց Քարամյանը:

Քարամյանը նշեց, որ նման քայլով նախարարությունն իր վերաբերմունքն է ցույց տալիս երիտասարդների նկատմամբ,ովքեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում արդյունավետություն են ցուցաբերել:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մրցանակ հանձնեց տարվա երիտասարդ հայրենադարձ, ամերիկահայ սոցիալական ձեռներեց, կրթական ակտիվիստ Լարիսա Հովհաննիսյանին և նշեց,որ Լարիսան մեծ աշխատանք է իրականացրել Հայաստանում և Արցախում:

«Լարիսայի նման երիտասարդների օրինակը փարատում է, և մենք պետք է խրախուսենք դա,որպեսզի մյուսները նույնպես վերադառնան հայրենիք»,- ընդգծեց Հակոբյանը:

Հաղթողներին հավաստագիր և մրցանակներ հանձնվեցին համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում