Հայոց եկեղեցուն բարգավաճում, հայ-լիբանանյան կապերին՝ էլ ավելի ամրապնդում. Միշել Աունը հյուրընկալվեց Մայր Աթոռում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Աունի առաջին հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր։ Բարձրաստիճան հյուրին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ «Վստահ ենք, որ Ձեր այցը նոր խթան կլինի մեր երկու երկրների հարաբերությունների ջերմացման և գործակցության ընդլայնման համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանն ասաց Վեհափառը, ով հայ-լիբանանյան հարաբերությունները որակեց բարեկամական ու եղբայրական։ Գարեգին Բ-ն ուրախությամբ փաստեց, որ փոխվստահության վրա հաստատված այդ հարաբերություններն արդյունք են Լիբանանի արժանավոր հայազգի քաղաքացիների։

«Քրիստոսը մեկն է, սա է միավորում եկեղեցիներին։ Ես մաղթում եմ Հայ Առաքելական եկեղեցուն բարգավաճում»,-ասաց Լիբանանի քրիստոնյա նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Արդեն լրագրողների հետ զրույցում Միշել Աունը հույս հայտնեց, որ իր այցն էլ ավելի կսերտացնի երկկողմ կապերը։ «Իհարկե, այս այցն ամրապնդելու է մեր երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունները։ Այսօր մեզ ուղեկցում են նաև լիաբանանահայեր, ովքեր պատգամավորներ ու կառավարության ներկայացուցիչներ են»,-ասաց օտարերկրյա բարձրաստիճան հյուրը։

Լիբանանի նախագահը եղավ նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանում, ծանոթացավ բացառիկ ցուցանմուշներին, լուսանկարվեց Նոյյան Տապանի Մասանց պահարանի և համաքրիստոնեական սրբություններից մեկի՝ Սուրբ Գեղարդի ցուցափեղկերի մոտ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի ավարտին Միշել Աունը մոմ վառեց Մայր տաճարում։

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Հայերեն العربية English Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են