Հասարակական

Սումգայիթյան ողբերգության վերապրածները պնդում են՝ այն ծրագրվել էր նախօրոք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթյան ողբերգության 30-րդ տարելիցին ողբերգության ականատեսները, ովքեր Սումգայիթի նախկին բնակիչներ են, «Արմենպրես»-ի մամուլիս սրահում վերհիշեցին կատարվածը: Նրանք պնդում էին, որ ամենը ադրբեջանական իշխանությունների կողմից պլանավորվել էր նախօրոք: Սումգայիթի նախկին բնակիչ Ռոյա Թովմասյանը դեպքի օրը ընտանիքի հետ տանն էր, երբ բակում աղմուկ լսեց:Կանխազգալով մոտալուտ վտանգ, նա անմիջապես իջել է իրենց ադրբեջանցի հարեւանուհու տուն, որպեսզի այնտեղից զանգահարի եւ հայտնի, որ աշխատանքի չի գնալու: «Հանկարծ երկու ոստիկան ծեծեցին դուռը եւ հարցրեցին , թե բնակարանում կան արդյոք հայեր: Հարևանուհիս ինձ թաքցրեց եւ ես մնացի նրանց տանը մոտ 9 ժամ»,-պատմեց նա, հավելելով, որ կատաղի պայքարի ընթացքում կորցրել է ամուսնուն, իսկ հայրը ծանր վիրավորվել էր:

Ռոյա Թովմասյանի դուստրը՝ Ռուզան Թովմասյանն էլ պատմեց, որ 1988 թվականին նա 10 տարեկան էր: «Երբ այդ մարդիկ դռները կոտրելով մտնում էին մարդկանց բնակարանները, հայրս եւ պապս ստանձնեցին մեզ պաշտպանելու գործառույթը: Հայրս եւ պապս զինվել էին տանը եղած սառը զենքերով, ինչպես եւ ադրբեջանցիները: 8-9 ժամերի ընթացքում իսկական դիմադրություն էր: Հայրս էր, պապս եւ մեր երկու հայ հարեւանները»,-նշեց ականատեսը:

Ականատես Կարինե Մեջլումյանն էլ այս օրը քրոջ հետ կինոթատրոն էր գնացել: «Կեսից ֆիլմն ընդհատեցին ինչ-որ մարդիկ եւ հորդորեցին հայերին բեմ բարձրանալ: Այնուհետեւ հանդիսատեսներից մեկը պահանջեց, որպեսզի ֆիլմը շարունակվի եւ մենք շտապ տուն վերադարձանք: Ճանապարհին բոլորը գոռում էին` «մահ հայերին»: Գալով տուն, ես բոլորին թաքցրեցի մահճակալի տակ եւ բացեցի դուռը, որը վայրագաբար թակում էին: Ինձ եւ ընտանիքիս անդամներին դաժանաբար ծեծեցին, ապա ինձ տեղափոխեցին հիվանդանոց: Հաջորդ օրը, երբ զինվորականները եկան եւ հայերին տարան ես հասկացա, թե ինչ է կատարվում»,-նշեց նա:

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է կինոոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Երևանի մետրոպոլիտենի գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

Հայաստանի ու Սլովենիայի ԱԳ նախարարների ասուլիսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն ու ԵԽ ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավարը քննարկել են մի շարք հարցեր

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Քննարկվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում անչափահասների կամավոր թեստավորում ներդնելու հարցը

Պարեկային ծառայություն անցնելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի

Ութ երկիր միացել է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է. ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է եզդիական համայնքին

Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր