Հասարակական

Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի և Նալբանդյան փողոցների հարող տարածքում

1 րոպեի ընթերցում

Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի և Նալբանդյան փողոցների հարող տարածքում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանի արձանի արդեն իսկ ներկայացված էսքիզը Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում տեղադրելու ավագանու որոշման նախագիծն ընդունվեց 43 կողմ, 12 դեմ ձայնով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծն ընդունվեց Երևանի ավագանու 2018-ի առաջին նիստում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100- ամյակը և Արամ Մանուկյանի ներդրած նշանակալի ավանդը պետականության գործում ու ծավալած գործունեությունը, առաջարկվել էր տալ համաձայնություն հուշարձանը տեղադրելու համար:

Առաջարկությունը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովում, տրվել էր դրական եզրակացություն, նյութերը տրամադրվել էին ավագանու բոլոր անդամներին: Նախագծի փաթեթի վերաբերյալ առաջացած բոլոր հարցերը քննարկվել էին քաղաքապետարանում:

Ինչպես իր ելույթում նշել էր «Ելք» խմբակցության Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը, խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին: Իսկ «Երկիր ծիրանի» խմբակցությունը ընդհանրապես չքվեարկեց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում