Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառները տարբեր են՝ տեխնիկականից մինչեւ սոցիալ-տնտեսական. ադրբեջանագետ  

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ առաջ քաշված վարկածների՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատճառները տեխնիկական են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան:

«Փորձագետները Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մի քանի տեսակետներ են առաջ բերում, որոնցից մեկի համաձայն` Ադրբեջանում այս տարի հանրապետության 100-ամյակն են տոնելու և ըստ պաշտոնական վարկածի` ընտրությունները կարող են խանգարել տոնակատարությունների անցկացմանը»,-նշեց նա:

Անժելա Էլիբեկովայի խոսքով՝ մյուս վարկածը կարող է լինել այն, որ նախագահական աշխատակազմի համար ավելի հարմար էտարեսկզբից սկսել պաշտոնավարել:

«Վարկածները տրամաբանական են, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Ադրբեջանում շատ անգամ են ընտրությունների տարիներին խոշոր միջոցառումներ անցկացվել, սակայն դրանք ոչ մի կերպ չեն խանգարել: Հիմնական վարկածներից խոսելիս պետք է նշել նաև ընդդիմությանը խաղից դուրս թողնելը, որովհետև ընդդիմությունը նախապես տեղյակ էր, որ ընտրությունները հոկտեմբերի 17-ին են անցկացվելու, պատրաստվում ու կենտրոնացնումէր իր ուժերը՝ իմանալով, որ դեռ կես տարի կա՝ ըստ պատշաճի ներկայանալու համար, բայց այժմ նրանք հայտնվել են նման իրավիճակում»,- ասաց ադրբեջանագետը:

Նա ներկայացրեց վարկածներ՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, քանի որ հաճախ է առաջ բերվում այն հարցը, որ ընտրությունների տարիներին դժվար է վարել բանակցային գործընթաց երկու կողմերի՝ ներքաղաքական հարցերով զբաղված լինելու պատճառով:

«Այդ առումով ավելի հարմար է, երբ ընտրական գործընթացը երկու երկրներում էլ միեւնույն ժամանակահատվածում է անցկացվում»,-նշեց Անժելա Էլիբեկովան՝ չբացառելով նաեւ այն, որ ընտրություններից առաջ որոշակի տնտեսական խնդիրների պատճառով ստեղծվել էր բացասական պատկեր Ալիևի իշխանության համար, եւ այս կերպ նրանք փորձում են խուսափել իրավիճակի կրկնությունից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն 2018 թվականի ապրիլի 11-ին՝ հոկտեմբերի 17-ի փոխարեն:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին