Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ նախորդ տարի հայ-շվեյցարական առեւտրաշրջանառության ծավալը ավելացել է 3.5 անգամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում փետրվարի 5-ի մեկնարկած «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը առաջինն է իր ձեւաչափով, սակայն ոչ վերջինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

«Ակնկալիքները պետք է լինեն տրամաբանական. կարող եմ ասել, որ սա լավ սկիզբ է: Ակնկալիքները կապված են հայկական եւ շվեյցարական ընկերությունների հանդիպման, շփման հետ նման անմիջական միջավայրում: 2017 թվականին, 2016-ի հետ համեմատ Հայաստանի և Շվեյցարիայի առևտրաշրջանառության ծավալն ավելացել է 3.5 անգամ. մասնավորապես դեպի Շվեյցարիա արտահանումն ավելացել է շուրջ 30 %-ով: Մենք Եվրասիական միության անդամ ենք և միևնույն ժամանակ ունենք GSP+ ռեժիմ Եվրամիության հետ, բացել ենք Ազատ տնտեսական գոտի՝ Իրանի սահմանին և կարող ենք հարթակ հանդիսանալ՝ այս 3 կողմերը միմյանց միացնելով»,- ասաց Արմեն Ավակ Ավակյանը՝ երկկողմ համագործակցության համար հատկապես առանձնացնելով ժամագործության, ոսկեգործություն եւ այլ ոլորտներ:

Հայ-շվեյցարական առևտրային պալատի նախագահ Մայք Բարոնյանն էլ իր հերթին նշեց, որ շվեյցարացիները հատկապես հետաքրքրված են հայկական գինիներով, զբոսաշրջությամբ և արևային էներգիայի արտադրությամբ: Նրա խոսքով՝ շվեյցարացի ընկերությունների , անկասկած, կարևոր է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը:

Երեւանում փետրվարի 5-ին մեկնարկել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված գործարար հանդիպմանը երկու երկրներից մասնակցում է 35 գործարար, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, գինեգործության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները:

Հայերեն English

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս