Արաքսյա Միրզոյան. Մեկ անգամ Հայաստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Օդի մեջ մի տեսակ սառնություն կար, որ ջերմացնում էր մարդկանց հոգիները, բարիացնում: Շուշիում էի: Իմ ճանաչած Շուշին 2 կանգառ ուներ, որտեղից ճանապարհը տանում էր մի քանի ծանոթ վայրեր ու հետ բերում էլի նույն ձևով ` կանգառ, հետո Ստեփանակերտ, իսկ «մայրաքաղաքում» հանգստությունն այդքան երբեք չի եղել:

Ամենավերջին անգամ Շուշին ամենագեղեցիկն էր: Այս անգամ ճանապարհը տանում էր անծանոթ տների կողքով, տների, որտեղ ապրում են մարդիկ` աշխարհի ամենասիրուն երազանքներով ու երազանքների շնորհիվ էլ ապրում է սառը քաղաքը: Տեսնում էի տներ` որոնց դռնից այս ու այն կողմում ապրող ժամանակը քարացել էր նույն դռան կողպեքի մեջ: Շուշին մեծ ուժ ունի, ու կհաղթի քեզ, եթե չկարողանաս նայել քո անցյալին , եթե քաջություն չունենաս…շուշեցիները կարողանում են, որովհետև շուշեցիներ են: Ես քայլում էի անշտապ, չնայած, որ ձեռք ու ոտքս վաղուց սառել էին, չնայած որ դեկտեմբերի 6-ն էր: Դրսում մարդ չկար ու թվում էր` մենակ եմ ես քաղաքի հին ու նոր պատմության մեջ, բայց ամեն քայլ ավելի էր մեծացնում ճանաչումը` իմ երազանքների ու իմ սրտի մեջ: Բացահայտում էի , հասունանում ու ապրում էի: Ամենավերջին անգամ Շուշին ամենագեղեցիկն էր ու սիրուն կմնա միշտ` տարիների, հաղթանակների ու իրմարդկանց մեջ: Շուշին կմնա, կապրի, կզորանա, եթե հեռվից չսիրենք, եթե չվախենանք: Մարդիկ կհեռանան այնտեղից հարուստ ու մեծ հոգով, մարդիկ կգան ու չեն գնա էլ:

Ամենասիրուն ու ամենահարազատ քաղաքներից է Շուշին, որտեղ կարելի է գտնել ամենախաղաղը, կարելի է ու պետք է: Տարիներ առաջ, երբ ես շատ փոքր էի, ծնողներս ուզում էին, որ ընտանիքով տեղափոխվենք ու բնակվենք այնտեղ, բայց Արցախի մի շատ սիրուն գյուղ դարձավ իմ առաջին սերը, իսկ Շուշին մի փայլուն կետ մնաց իմ երազանքների մեջ, որ ամեն անգամ բացահայտում եմ նորովի ու, երևի, ամեն վերջին անգամ ավելի գեղեցիկ է թվալու:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալհղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին