Հասարակական

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ընդառաջ թվայնացվելու է «Անհայտ զինվորի հիշատակարանը» հատորյակը

2 րոպեի ընթերցում

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ընդառաջ թվայնացվելու է «Անհայտ զինվորի հիշատակարանը» հատորյակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության շրջանակում մինչև մայիսի 28-ը կթվայնացվի Հարություն Մկրտչյանի «Անհայտ զինվորի հիշատակարանը» հատորյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 22 –ին լրագրողների հետ հանդիմանն այս մասին ասաց նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

«Փորձելու ենք Հարություն Մկրտչյանի «Անհայտ զինվորի հիշատակարանը» հատորյակը թվայնացնել և տարածել: Այն փաստավավերագրական առումով բավականին լավ գիրք է, ունի նաև գեղարվեստական մեծ արժեք»,-ասաց Մարտիրոսյանը:

Նախաձեռնության անդամները համացանցում փնտրել և չեն գտել գրքի թվայնացված տարբերակն ու որոշել են այդ գործն իրենք ստանձնել: Գործն արվում է կամավորական սկզբունքով: «Կփորձենք մինչ մայիսի 28-ն ավարտին հասցնել»,-նշեց Մարտիրոսյանը:

«Անհայտ զինվորի հիշատակարանը» վեպում Հարություն Մկրտչյանը պատկերել է 1918-1920 թվականներին Հայաստանում տիրող վիճակը, հայ ժողովրդի պայքարը ներքին և արտաքին թշնամիների դեմ, խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում։ Վեպի առաջին գիրքը վերջանում է Սարդարապատի նշանավոր ճակատամարտով, որտեղ հայկական 2-րդ դիվիզիան և կամավորները ջախջախեցին Երևանի վրա արշավող թուրքական կորպուսը և կոտորածից փրկեցին հայ ժողովրդին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում