Ազգային արխիվը ՀՀ առաջին հանրապետության սպաներին նվիրված հանրագիտարան է հրատարակելու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվը Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ կհրատարակի 4 աշխատություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ առաջին աշխատությունը լինելու է հանրագիտարանի տեսքով:

«Հանրագիտարանը նվիրված է լինելու Հայաստանի առաջին Հանրապետության սպաներին: Ներկայացվելու է ինչպես նրանց մասին անձնական տեղեկատվություն, այնպես էլ, նրանց անցած ուղին: Այսինքն, թե ինչ դեր են ունեցել ճակատամարտում, թե ինչպես են հայ զինվորները դիմադրություն ցույց տվել թուրքերին: Մոտավոր 2500-3000 սպայի մասին է խոսքը: Ի դեպ, նրանց մեծ մասը հետագայում գնդակահարվել է»,-ասաց Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքով, հանրագիտարանը լինելու է ռուսերեն, որովհետև բոլոր փաստաթղթերը ռուսերեն են:

Հաջորդ ժողովածուն նվիրված է լինելու Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքական պատմությանը` ըստ փաստաթղթերի: Այդպիսի մի ժողովածու Ազգային արխիվը տպագրել էր 2001 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, և ընդամենը 100 օրինակով: Այժմ այն ներկայացվելու է վերափոխված ու լրացված, ներառվելու են աշխարհի տարբեր արխիվներից ձեռքբերված փաստաթղթեր: Ամատունի Վիրաբյանը նշեց, որ այդ փաստաթղթերը չեն մեկնաբանվելու, պարզապես ներկայացվելու են:

Հաջորդ ժողովածուն նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության անկախության, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դերին:

«Փաստաթղթերով ներկայացնելու ենք, թե ինչպես է եկեղեցին հսկայական դեր կատարել այդ տարիներին: Մեկ օրինակ ներկայացնեմ. Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսը պատերազմի տարիներին հայտարարեց, որ էջմիածինը չի հանձնվելու: Ինքը պատրաստ է զոհվել խորանի առջև: Թեպետ հայ պաշտոնյաները գնացել էին նրան համոզելու, որ տեղափոխվի, սակայն կաթողիկոսը չի փոխել իր որոշումը: Դա մեծ դեր կատարեց զինվորի թիկունքը պահելու գործում: Ահա այդ նյութերը ցույց ենք տալու»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

Հաջորդ ժողովածուն` նվիրված է Կովկասյան ռազմաճակատին, որը լույս է տեսնելու Մոսկվայում: Շնորհանդեսը կազմակերպվելու է Մոսկվայում և Երևանում: Այդտեղ ներկայացված են փաստաթղթեր Մոսկվայի, Թբիլիսիի, Երևանի ազգային արխիվներից: Ամատունի Վիրաբյանի խոսքով, ներկայացվելու են, ոչ միայն ռազմական գործողությունները, այլև խաղաղ բնակչության նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականությունը:

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի