Տնտեսություն

ԿԲ-ն հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ

1 րոպեի ընթերցում

ԿԲ-ն հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԲ նախագահԱրթուր Ջավադյանը հունվարի 18-ին ստորագրել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (International Organization of Securities Commissions) Խորհրդատվության, համագործակցության և տեղեկատվության փոխանակման հուշագիրը: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պաշտոնապես ներառվել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հուշագրի Հավելված Ա-ի ցանկում:

Հուշագրին միանալը հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ միջազգային համագործակցություն օտարերկրյա իրավասու մարմինների հետ արժեթղթերի շուկայի օրենսդրության խախտումները կանխելու և բացահայտելու նպատակով՝ ստեղծելով ներդրողների շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում