Ջերմուկում ձնե քանդակների բում է սպասվում. կանցկացվի «Ձնեմարդուկ-2018» փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ձնեմարդուկ-2018. ձնե արվեստի փառատոն»-ն այս տարի նորություններով է հանդես գալիս։ Լինելու է սառցամագլցում, հեծանվային մարզային գավաթի մրցույթ և դահուկավազք։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը։

«Ձնեմարդուկ -2018. ձնե արվեստի փառատոն»-ն այս տարի անցկացվելու է փետրվարի 17-18-ին։ Սառցամագլցումը Հայաստանում կազմակերպվելու է առաջին անգամ, սակայն այս տարի եղանակային պայմանները մի փոքր խանգարում են։ Ջերմուկում երբեք այսքան տաք ձմեռ չի եղել, բայց եթե մի քանի օր անընդմեջ սառնամանիքներ լինեն՝ անպայման կիրականացնենք»,- նշեց Վազգեն Գալստյանը։

Նրա խոսքով՝ քանդակներ պատրաստելուն հիմնականում մասնակցում են Ջերմուկ քաղաքի երեխաները, բայց հրավիրվում են նաև Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի լավագույն ուսանողները։ Նրանք Ջերմուկում 2-3 մետր բարձրությամբ մեծ արձաններ են քանդակում։ Մրցանակային ֆոնդն այս պահին նախատեսվում է միայն տեղի երեխաների համար, որն իրենից ենթադրում է ժայռամագլցման անվճար դասընթացների մասնակցություն, որը տեղի կունենա մարտ ամսին։

«Քոլեջի երեխաները կստանան խրախուսական պարգևներ, նրանց մրցակցության մեջ չենք դնում»,- ասաց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահը։

«Փառատոնի հիմնական նպատակներից է էքստրեմալ մարզաձևերը զարգացնելը։ Հենց «Ձնեմարդուկ» փառատոնի ժամանակ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվեցին հեծանվային մարզային ձմեռային գավաթի մրցույթը, որն իրականացվում է արդեն 4 տարի, տարվա ընթացքում մեկ անգամ։ Մեր քաղաքում գտնվող ճոպանուղու մոտից կազմակերպելու ենք մարդկանց հեծանիվով իջնելը։ Մասնակցել կարող են նրանք, ովքեր ունեն համապատասխան փորձ և հմտություն։ Բոլորը չէ, որ կարող են բարձրանալ վերև և հեծանիվով իջնել»,- ներկայացրեց Գալստյանը։

Փետրվարի 17-ի երեկոյան լինելու է կրակներով պար և ժամը 20:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում բացօթյա միջոցառում, որը կոչվում է «Ձմեռային ցուրտ երեկույթ»։ Փառատոնի ընթացքում՝ փետրվարի 18-ին, Ջերմուկում են լինելու նաև սլեքլայներներ (հատուկ ձգված ժապավենի վրա քայլելու հմտություն ունեցողներ), ովքեր 2-3 հոգով կցուցադրեն իրենց հմտությունները։ Ժապավենը կապվում է 50 մ բարձրությամբ և ցանկացողները կարող են մոտենալ և փորձել իրենց ուժերը։

Փառատոնը ֆինանսավորվում է Ջերմուկի համայնքապետարանի կողմից, իսկ աջակցություն ցուցաբերելու են Զբոսաշրջության պետական կոմիտեն, Սմիթսոնյան ինստիտուտը խորհրդատվություն է տրամադրելու կազմակերպչական, ինչպես նաև տեսաձայնային նկարահանումների ու մոնտաժային աշխատանքների իրականացման հարցերում։

Կազմակերպիչներն են «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ-ը և Ջերմուկի համայնքապետարանը։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն العربية English Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը