Կառավարությունը հաստատեց՝ ապրիլի 1-ից կարգելի աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց երկու որոշման նախագիծ, որոնցով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Նախագծերով նախատեսվում է նաև մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը Հայաստան ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը. գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ճանապարհային երթևեկության մասին 1968 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան երթեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում սահմանված է աջակողմյան ճանապարհային երթևեկություն:

«Դրանով պայմանավորված՝ ՀՀ ճանապարհաին երթեկության կանոնները սահմանված են ձախակողմյան ղեկային կառավարմամբ տրանսպորտային միջոցների երթևեկությանը համապատասխան, ինչպես նաև մյուս բոլոր տեխնիկական միջոցները, ճանապարհային նշանները, գծանշումները, լուսացույցերը տեղակայված են՝ հաշվի առնելով ձախակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցի վարորդի համար տեսանելի և ընկալելի լինելու հանգամանքը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ հետևաբար, աջակողմյան ղեկային կառավարման տրանսպորտային միջոցների երթեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար: «Պարունակում է ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր», - ասաց Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տրամադրած տվյալների՝ տոկոսային հարաբերակցությամբ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների քանակն ավելի է մոտ 28 տոկոսով: «Բացի դրանից, վթարների ժամանակ վիրավորվածների քանակն ավելի է՝ մոտ 39 տոկոսով, ինչը շատ բարձր թիվ է և իհարկե առաջին հերթին մտածելով ժողովրդի անվտանգության մասին՝ մենք գնացել ենք այս որոշմանը»,- ասաց նա:

Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նախարարի ներկայացրած թվերը վերաբերում են առնվազն 39 տոկոսին, որովհետև ներկայացվում է վթարների քանակը միայն ապահովագրական ընկերություննեում գրանցված մեքենաների թվին համապատասխան:

«Այսինքն, եթե մենք վերվենք Հայաստանում գտնվող մեքենաների ընդհանուր քանակին՝ այս տոկոսն ավելի բարձր կլինի»,- նկատեց Վահան Մարտիրոսյանը:

Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այս նախաձեռնությունն ամբողջականացնելու համար հարկ է նաև օրենսդրական սահմանափակումներ մտցնել ներմուծման վերաբերյալ: «Խնդրում եմ պատրաստել համապատասխան օրինագիծ և եկող շաբաթ ներկայացնել կառավարությանը, որպեսզի այն մենք անհետաձգհելի կարգով ներկայացնենք Ազգային ժողով»,- ասաց նա:

Հայերեն English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում