ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 9-ին հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա ՄայրԱթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ` քննարկելուՄայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր: