Զինծառայության են մեկնում հայրենիքի նկատմամբ պատասխանատվության մեծ զգացումով. մեկնարկել է ձմեռային զորակոչը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել է 2018թ. ձմեռային զորակոչը. զորակոչի առաջին օրը 26 զորակոչիկ վիճակահանության արդյունքներով կիմանա իր ծառայության վայրը և կմեկնի զինվորական ծառայության:

Կենտրոնական հավաքակայանում զորակոչի մեկնարկին մասնակցեցին և իրենց խորհուրդներով զորակոչիկներին քաջալերեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

Վիճակահանության մեկնարկից առաջ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը զրուցեցին նորակոչիկների հետ, խորհուրդներ տվեցին նրանց և ներկայացրին զինվորական ծառայության կարևորությունը յուրաքանչյուր զինծառայողի համար:

ՀՀ պաշտպանության փոխնախարար արտակ Զաքարյանը զորակոչիկներին պատմեց, որ մրի քանի օր առաջ, երբ դիրքերում այցելել են զինծառայողների, արդեն զորացրվող զինծառայողներից մեկին հարցրել է` ի՞նչն է իրեն ամենաշատը կապելու բանակի հետ, ինչին ի պատասխան զինվորն ասել է` կարոտը: «Ասում էր ծառայության գալուց առաջ մտածում էի, որ կարոտելու եմ տնեցիներին, հիմա գնալուց առաջ մտածում եմ, որ կարոտելու եմ այստեղ ամեն ինչ: Ինքը դա շատ անկեղծ էր ասում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Զաքարյանը:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն էլ վստահեցրեց, որ զորացրված զինծառայողները հետագայում էլ իրենց զորամասի մասին ամեն ինչ իմանում են: «Զորացրված զինծառայողները իսկապես հետագայում էլ հետաքրքրվում են իրենց զորամասի իրադարձություններով: Եվ շատ հետաքրքիր է, որ ապրիլյան պատերազմի օրերի, նոր զորացրված զինծառայողների բավականին մեծ խումբ միանգամից հետ գնացին իրենց զորամասեր և միացան իրենց ընկերներին»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Այնուհետև ՀՀ պաշտպանության փոխնախարարը նշեց, որ բանակում մարդու համար ամենակարևորը պատասխանատվությունն է: «Դուք պատանի տարիներին էլ եք ունեցել պատասխանատվություն: Դպրոցում պատասխանատվությունն այլ է եղել, եթե բուհում սովորել եք, այնտեղ էլ պատասխանատվությունը բոլորովին այլ է եղել, սակայն հիմա ձեր պատասխանատվությունը բազմակի անգամ մեծանում է: Առաջին հերթին ինքներդ ձեր առաջ եք պատասխանատու: Դուք պատասխանատվություն եք կրելու պետության անվտանգության, պաշտպանության, անձեռնմխելիության համար, իսկ դա, հավատացեք, ամենակարևոր աշխատանքն է: Բանակից հետո էլ այդ պատասխանատվությունը ձեզ ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում: Այս երկու տարիները ձեր ողջ կյանքի ամենակարևոր տարիներն են լինելու: Խոստանում եք չէ՞, որ պատասխանատու եք լինելու և առաջին հերթին ինքներդ ձեր առաջ»,- հարցրեց փոխնախարարը` ստանալով զորակոչիկների դրական պատասխանը:

Մովսես Հակոբյանը ևս համաձայնեց Արտակ Զաքարյանի հետ` ընդգծելով, որ զինծառայողը պետք է այնպիսի պատրաստվածություն ունենա, որպեսզի միշտ կարողանա այնպիսի հարված հասցնել հակառակորդին, որ երկար ժամանակ չկարողանան ուշքի գալ: «Մի բան պիտի իմանաք, որ մեր հայրենիքի պաշտպանությունը նաև ձեզանից է կախված: Դուք 26 հոգի եք, եթե ձեզանից մեկն էլ պակասի, մեր պաշտպանությունը չի ստացվի այնպես, ինչպես պետք է: Այս զգացումը ձեզ մոտ միշտ պետք է լինի»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը:

Այնուհետև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը զորակոչիկներին ուղեկցեցին իրենց ծնողների մոտ, ովքեր սպասում էին կենտրոնական զինվորական հավաքակայանի մուտքի մոտ: Զորակոչիկներին մի քանի րոպե ծնողների հետ շփվելու հնարավորություն ընձեռվեց: Ծնողների հետ շփվեցին և նրանց հուզող հարցերին պատասխանեցին Արտակ Զաքարյանն ու Մովսես Հակոբյանը:

Զորակոչիկները լրագրողների հետ զրույցում վստահեցրին, որ զինվորական ծառայության են մեկնում բարձր տրամադրությամբ և հայրենիքի նկատմամբ պատասխանատվության մեծ զգացումով:

Հայերեն English

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում