Հասարակական

Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին տարհանելու բացառիկ լուսանկարներ են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին տարհանելու բացառիկ լուսանկարներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով հաջողվել է հայտնաբերել մինչ օրս անհայտ շուրջ քսանհինգ նոր լուսանկար՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական ռազմանավերի միջոցով տարհանելու տեսարաններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ հայտնաբերված բնօրինակ լուսանկարներն արվել են 1915 թվականի սեպտեմբերին ֆրանսիական ռազմածովային նավատորմի սպայի կողմից:

Լուսանկարները ներկայացնում են նավակներով խաղաղ հայ բնակչությանը դեպի ռազմանավեր տեղափոխելու գործողությունները, նավերի տախտակամածին նրանց տեղավորումն ու այլ տեսարաններ:

Նորահայտ բնօրինակ այս լուսանկարները հանրությանը կներկայացվեն 2018 թ. ապրիլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում