«Արմենպրես»-ն ամենաբազմազան հրապարակումների համար արժանացել է COAF-ի մրցանակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, Հայաստանի Հանրային ռադիոն ու Panarmienian.net-ը 2017 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեությունը ամենահաճախ լուսաբանած լրատվամիջոցներն են: «Արմենպրես»-ը COAF-ի կողմից մրցանակ ստացավ` ամենաբազմազան հրապարակումների համար:

Հայաստանի մանուկներ հիմնադրամիմեդիա հարաբերությունների համակարգողԱնահիտ Էվոյանը նշեց, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը ամենամյա մոնիթորինգ է անցկացնում, պարզելու համար, թե ինչ լրատվամիջոցներ, ինչ քանակով, ինչ թեմատիկայով, ինչ հաճախականությամբ եւ ինչու են անդրադառնում COAF-ի աշխատանքներին: «Տարին դեռ չի վերջացել, եւ մենք կարծում ենք, որ զարգացումներ կլինեն նաեւ COAF գալայի ընթացքում հավաքագրված գումարի ուղղվածության հետ կապված»,-ասաց նա:

Էվոյանի խոսքով` մոնիթորինգը ցույց է տվել, որ օնլայն լրատվամիջոցներն ամենաշատն են անդրադառնում հիմնադրամի աշխատանքին: «Նախ նրանք արդեն շատ են, բայց ինձ համար ամենազարմանալին այն էր, որ լուսաբանման առումով երկրորդ տեղում հեռուստաընկերություններն են: Ես շատ ուրախ եմ, որ նաեւ հեռուստաընկերությունները ժամանակի եւ ռեսուրսների սուղ պայմաններում հետաքրքրություն են գտնում անդրադառնալու մեր գործունեությանը»,-հավելեց Անահիտ Էվոյանը:

Ամենաբազմազան հրապարակումներով Հիմնադրամին անդրադարձած լրագրողներն են Գայանե Մելիքյանը` «Երիտասարդ» առցանց պարբերականից, Մերի Կոլոլյանը` «Անկյուն+3» հեռուստաընկերությունից, Սաթիկ Իսահակյանը` «Ռադիոլուր»-ից եւ Սիրարփի Աղաբաբյանը «168» ժամ թերթից:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը 2017 թվականի ընթացքում ցուցաբերած հետաքրքրության, վերաբերմունքի, համագործակցության եւ հաստատված բարեկամության համար մրցանակներ հանձնեց նաեւ «Ճամփորդ» թերթին, «Ռադիո Վան»-ին, Անահիտ Կարապետյանին «Ֆորտունա» եւ Արտակ Ալեքսանյանին` «Արմենիա» հեռուստաընկերություններից:

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը