Հասարակական

Ամանորի գիշերը բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեք

1 րոպեի ընթերցում

 Ամանորի գիշերը բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեք

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ` Ամանորի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գոհաբանական մաղթանքին կհաջորդի նռան օրհնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նռնօրհնեք կկատարվի Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում: Ամանորի խորհրդանշական ավանդույթը դարձած արարողությունն իրականացվում է 2014 թվականից:

Հայկական ավանդության մեջ նուռը` որպես ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:

Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն իմաստով, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված մեկ Եկեղեցու մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում