Հասարակական

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին

1 րոպեի ընթերցում

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում Երևանի ժամանակով 20:00-ին վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Այսպիսով ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, գլխավոր տոնածառի լույսերի միացումը հավաքված քաղաքացիները ողջունեցին ծափահարություններով: Լույսերի միացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառումը սկսվեց տոնական երգերով և ամանորյա շոու ծրագրով և ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ:

Նույն ժամին միացվեց նաև մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը:

Տոնական միջոցառումների շարքը դեկտեմբերի 19-ին կշարունակվի Ազատության հրապարակում, որտեղ տեղի կունենա հեքիաթային «Սառցե քաղաք»-ի բացումը:

Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումները կշարունակվեն մինչ հունվարի 13-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում