Իրանի և Թուրքիայի հարաբերություններում ջերմացումն իրանագետը իրավիճակային դաշինք է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում Իրանն ու Թուրքիան մրցակից են ու ակնկալել, որ նրանց միջև երկարաժամկետ դաշինք կլինի, սխալ է: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա նշեց, որ ներկայում որոշակի ջերմացում է նկատվում Իրան-Թուրքիա հարաբերություններում, որը, սակայն, ավելի շատ իրավիճակային դաշինք է: «Այս երկու պետությունների միջև որոշակի ջերմացում նկատվում է, խոսքը վերաբերում է մեկ կողմից քրդական հիմնախնդրում առկա մոտեցումների մերձեցմանը, մյուս կողմից` սիրիական հիմնախնդրում կողմերի միջև պայմանավորվածությունների հստակեցմանը, որը դիրքորոշումների մերձեցում չէ, երրորդը` Երուսաղեմի խնդիրն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց իրանագետը:

Նա նկատեց, որ բացի առաջին կետից, մյուսների մասով համաձայնությունը վիճելի է, քանի որ իրանցիներն այնքան էլ խանդավառված չեն հանգամանքով, որ Թուրքիայի նախագահը փորձում է մտնել մի տիրույթ, որն ավանդաբար եղել է իրանական գործողությունների դաշտ: Իրանագետի դիտարկմամբ` խոսքը վերաբերում է պաղեստինցիների հետ հարաբերություններին և իսլամական երկրների շարքում առաջնորդի դեր ստանձնելուն: «Փորձել Թուրքիային ներկայացնել որպես պաղեստինցիների թիվ մեկ բարեկամ, նրանց խնդիրն արծարծող և իսլամական երկրների շարքում առաջնորդի դեր ստանձնել, ակնհայտորեն բերելու է Իրանի ու Թուրքիայի շահերի բախման»,-նշեց Վարդան Ոսկանյանը:

Անդրադառնալով Սիրիայի հիմնախնդրին` իրանագետը նկատեց, որ այդտեղ ևս շահերի և տեսլականի ընդհանրություն գոյություն չունի: «Կողմերը պարզապես պայմանավորվել են տիրույթների վերաբերյալ, բայց, թե որքան կտևեն այդ պայմանավորվածությունները, հարց է»,-հավելեց նա:

Հայերեն

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ