«Արմենպրես»-ն իրեն դրսևորել է որպես վստահելի տեղեկատվության աղբյուր. Վլադիմիր Հակոբյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը 99-ամյա տարեդարձի առիթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գործակալության տնօրենին հասցեագրված շնորհավորանքում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Անանյան,

ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ «Արմենպրես» լրատվական գործակալության 99-ամյակի կապակցությամբ:

Գործակալության անցած ճանապարհին նայելով և այն ամփոփելով` կարելի է վստահաբար պնդել, որ «Արմենպրես»-ի կոլեկտիվն ունի իր մասնագիտական ձեռքբերումներով հպարտանալու բոլոր հիմքերը: Երկարամյա գործունեության ընթացքում «Արմենպրես»-ն իրեն դրսևորել է որպես վստահելի և հուսալի տեղեկատվության օպերատիվ աղբյուր, որից օգտվում են թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի բազմաթիվ լրատվամիջոցներ:

Մաղթում եմ, որ այսուհետ ևս «Արմենպրես»-ի լրահոսը լինի անկողմնակալ, բազմաբնույթ և պրոֆեսիոնալ, իսկ ստեղծագործական անձնակազմն իր մասնագիտական գործունեության մեջ շարունակի առաջնորդվել պատասխանատվության, չեզոքության և տեղեկատվության ազատության սկզբունքներով»:

«Արմենպրես»-ը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, լուսանկարային նորություններ: «Արմենպրես»-ը երկկողմ գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում: «Արմենպրես»-ը միջազգային մամուլում Հայաստանի ամենացիտվող լրատվամիջոցն է: «Արմենպրես»-ի լրատվությունից, բացի գործընկերներից, օգտվում են այնպիսի միջազգային հսկաներ, ինչպիսիք են CNN-ը, UPI-ն, «Սինխուա»-ն, BBC-ն, «ՌԻԱ նովոստի»-ն և այլն:

Հայերեն English Русский

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ