«Արմենպրես»-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ աշխատաոճով. Վահան Մարտիրոսյանը շնորհավորել է հայկական ամենահին գործակալությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը 99-ամյա տարեդարձի առիթով: Նախարարը նշել է, որ «Արմենպրես»-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ աշխատաոճով: «Ուրախ եմ, որ հայկական լրատվադաշտում իր ուրույն տեղն ունի «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Այն ինչպես շատերի, ինձ համար ևս տեղական և միջազգային լուրերի փոխանցման վստահելի աղբյուր է և առանձնանում է իր պրոֆեսիոնալ աշխատաոճով:

Շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալության ներկա և նախկին աշխատակիցներին՝ հիմնադրման 99-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ցանկանում եմ աշխատանքային և ստեղծագործական եռանդ, բարի ու դրական իրադարձություններ լուսաբանելու առավել շատ առիթներ, նույնպիսի անաչառությամբ, օպերատիվությամբ և ճշգրտությամբ շարունակեք ձեր գործունեությունը»,-նշել է Վահան Մարտիրոսյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը:

Հայերեն English Русский

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում