Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի արդյունքները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցույթի արդյունքների ամփոփման ընթացքում առավելություն է տրվել մասնակից այն կազմակերպություններին, որոնց սերտիֆիկացման պարագայում ավելի մեծ է արտադրանքի արտահանման հնարավորությունըև որոնք օրգանական սերտիֆիկացում ստանալուց հետո նախատեսում են նոր աշխատատեղերի ստեղծում, ինչպես նաև հաշվի է առնվել կազմակերպությունների սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։

Ծրագրին դիմած ավելի քան 70 տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15-ը։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ամենամյա ծրագիրն իրականացվում է 2015թ-ից։ Ծրագրի շրջանակում օրգանական սերտիֆիկացում են ստացել 30 տնտեսվարող։ Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվել է ծրագրի շահառուների վերապատրաստում։ Պայմանավորված մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ՝ արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 50 նոր աշխատատեղ։ Միայն 2017-2018 ծրագրի արդյունքում նախատեսվում է 70 նոր աշխատատեղի ստեղծում։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդների համար։

Հաղթող ճանաչված տնտեսվարողներ՝

Դարման թեյ

Օռվակո

Նաիրիան

Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիա

Ագրոլոգ արտադրական կոպերատիվ

1 Արմեն Հովհաննիսյան,

2 Իշխան Ասլանյան

3 Ալեքսան հովհաննիսյան

Նոր Եդեսիա ֆերմերային խումբ

Արմբերի

Go Green Armenia

Առ սահման ՍՊԸ

Ֆերմեր՝ Աշոտ Քալաշյան, Սյունիքի մարզ

Ֆերմեր՝ Զուռնաչյան Գեղայր, Տավուշի մարզ

Ֆերմեր՝ Խաչատուր Գևորգյան,Սյունիքի մարզ

Հայերեն English

Տաթև համայնքի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ. Դատախազության հերթական հայցը բավարարվել է

Իմ առաքելությունը մարդկանց մեջ լույսը գտնելն է. բանաստեղծ Բեգլար Չրաղյանն ընթերցողներին է ներկայացրել իր հինգերորդ ժողովածուն

Մրցանակներ են շնորհվել Բուլղարիայի 2025 թ․ ամենահաջողակ առևտրատնտեսական հարցերով գրասենյակներին․ BTA

Մեկնարկել և դռնփակ ռեժիմով շարունակվում է Գարեգին Բ կաթողիկոսին և ևս 6 եպիսկոպոսների առնչվող քրեական վարույթի դատական նիստը

Սլովակիայում ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել Կենտրոնական Եվրոպայի համար

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետություն

Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի գրոհների վերսկսման դեպքում հարվածներ հասցնել Պարսից ծոցի էներգաօբյեկտներին. CNN

Ֆրանսիայում կրկին սաստիկ տապ է սպասվում

Քուվեյթի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

«Մեքքայի համաձայնագիրը» կարող է փոխել Մերձավոր Արևելքում անվտանգության հավասարակշռությունը. թուրքական լրատվամիջոցներ