Հայաստանի զարգացման հիմնադրամը նպաստել է 15 միլիոն դոլարի ներդրումների ներգրավմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամը 2017 թվականի ընթացքում նպաստել է 15 միլիոն դոլարի ներդրումների ներգրավմանը, 5.9 միլիարդ դրամ արտահանման պայմանագրերի կնքմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների և հանրության հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀԶՀ տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: «Այս տարի շատ լավ արդյունքներ ենք գրանցել… Տարվա ընթացքում արտահանման խթանման համար ծախսված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց 23 անգամ ավելի արդյունք է ապահովվել»,-ասաց Ավակյանը:

Նա նշեց, որ այս տարի հիմնադրամը ենթարկվել է երեք գլոբալ փոփոխության, որով պայմանավորված՝ փոխվել է նաև կառույցի գործունեության բնույթը: «2017 թվականին Հայաստանի զարգացման հիմնադրամում երեք գլոբալ փոփոխություն է տեղի ունեցել՝ փոխվել է ՀԶՀ մանդատը՝ ընդհանուր զարգացման հիմնադրամից դառնալով բիզնեսին ուղղված կառույց»,-ասաց ՀԶՀ տնօրենը: Հաջորդ փոփոխությունն այն է, որ հիմնադրամի գործառույթներից հանվել է տուրիզմի զարգացման բաղադրիչը, դրա փոխարեն հիմնադրամի ծառայությունների ցանկը համալրվել է նախագծային հարթակով և հետսպասարկման ծառայությունով: «Կառավարության կողմից ստանում ենք ներդրումային նախագծերի պատվերներ, փաթեթավորում ենք դրանք, բաշխում ենք, ֆինանսավորում ենք գտնում»,-հավելեց Արմեն Ավակ Ավակյանը: Նա ասաց, որ ՀԶՀ-ն ենթարկվել է նաև կառուցվածքային փոփոխությունների:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին