Հասարակական

Նախագահ Սարգսյանը 10 ազատամարտիկի պարգևատրել է Երախտագիտության մեդալով

1 րոպեի ընթերցում

 Նախագահ Սարգսյանը 10 ազատամարտիկի պարգևատրել է Երախտագիտության մեդալով

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար պարգևատրել է մի խումբ ազատամարտիկների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Նախագահի կողմից Երախտագիտության մեդալով պարգևատրվել է 10 ազատամարտիկ:

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար ՀՀ Նախագահի կողմից երախտագիտության մեդալի են արժանացել ազատամարտիկներ Մուրազիկ Բաբաքյովխյանը, Վլադիմիր Խրոյանը, Աշոտ Խոեցյանը, Վարուժան Մինասյանը, Վահան Մանուկյանը, Սեյրան Ծատուրյանը, Մուշեղ Կարապետյանը, Անդրանիկ Պողոսյանը, Խաչատուր Սարգսյանը և Վալերիկ Խաչատրյանը:

Նախագահ Սարգսյանը պարգևները հանձնել է նոյեմբերի 28-ին Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում