Հասարակական

Հրշեջները մարել են Ակնաղբյուր գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Ակնաղբյուր գյուղում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 26-ին, ժամը 03:16-ին ահազանգ է ստացել, որ Ակնաղբյուր գյուղում տնամերձ հողամասում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:38-ին, մարվել՝ 03:47-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է Մ. Բ.-ին պատկանող Ակնաղբյուր գյուղի թիվ 1 փողոցի 21-րդ տան մոտակայքում գտնվող շինությունը՝ գույքով (մոտ 12 քմ):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում