Գեղարքունիքի մարզպետը և Սարատովի նահանգապետը ներկա են գտնվել «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» համերգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Սարատովի մարզի նահանգապետ Վալերի Ռադաևի ուղեկցությամբ նոյեմբերի 25-ին Սարատովի Ալֆրեդ Շնիտկեի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում ներկա է գտնվել հայկական մշակութային օրերի շրջանակներում կազմակերպված «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագիրը կրող համերգին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից՝ հավելելով. «Միջոցառման մեկնարկին, դիմելով ներկաներին, նահանգապետ Վ. Ռադաևը նշել է, որ հայ ժողովրդի շատ զավակներ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը և այլոք, համաշխարհային մշակույթի զարգացման գործում ունեն հսկայական ներդում, իսկ հայ ժողովուրդը, որը դարերի խորքից պահպանել և փոխանցել է աշխարհի հնագույն այբուբեններից մեկը, քրիստոնեական արժեքները, արժանի է ամենախորը հարգանքի:

Պատասխան խոսքում Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Սարատովի մարզի կառավարությանը և անձամբ նահանգապետին ջերմ ընդունելության համար, հավելելով, որ բարձր է գնահատում նահանգապետի ցուցաբերած մեծ աջակցությանը հայկական մշակույթի պահպանման և զարգացման գործում:

Համերգին ներկա են գտնվել Սարատովի երկրամասի օրենսդիր և գործադիր իշխանությունների ինչպես նաև, տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով գտնվում է Սարատովի երկրամասում, որի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ներդրումային հնարավորություններ: Այցի ընթացքում Կարեն Բոթոյանը հանդիպումներ է ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով մարզի սոցիալ–տնտեսական վիճակը և մատնանշել ներդրումային ուղղություններ, ինչպես նաև պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը համագործակցության հուշագրեր են ստորագրել Սարատովի մարզի Կրասնի Կուտ եւ Վոլսկ քաղաքների իրենց գործընկերների հետ:

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ