Հասարակական

Երեք զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում

1 րոպեի ընթերցում

Երեք զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը: Շարքային Նարեկ Հայկի Հովեյանը պայթյունաբեկորային մարմնական վիրավորումներով տեղափոխվել է զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում