Հասարակական

Բաղրամյան պողոտայում մեքենա է պայթել. զոհեր և վիրավորներ չկան

1 րոպեի ընթերցում

Բաղրամյան պողոտայում մեքենա է պայթել. զոհեր և վիրավորներ չկան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բաղրամյան պողոտայում պայթել է Mersedez Benz մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով այն ամբողջությամբ այրվել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի արտահոսքի հետևանքով:

«Այդ մեքենայի դիմացը կանգնած է եղել նաև Nissan March մակնիշի ավտոմեքենա, որին ևս կրակն անցել է, սակայն Nissan March-ի միայն բեռնախցիկն է այրվել»,- ասաց Գնդոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: ԱԻ նախարարի մամուլի խոսնակը հայտնեց, որ նշանակվել է հրդեհատեխնիկական քննություն` պայթյունի պատճառները պարզելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում