Հասարակական

Վարչապետ Կարեն Կարապետյանը երկվորյակների պապիկ է դարձել

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Կարեն Կարապետյանը երկվորյակների պապիկ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը երկվորյակների պապիկ է դարձել. ծնվել են նրա դստեր տղան և աղջիկը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով վարչապետ Կարեն Կարապետյանի դստեր ամուսինն է, հայտնել է, որ ծնվել են իր զույգ բալիկները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փոխնախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Տղաս ու աղջիկս ծնվեցին»,-նշել է նա ու ստացել բազմաթիվ շնորհավորանքներ:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը շնորհավորում է փոքրիկների լույս աշխարհ գալու կապակցությամբ, նրանց ցանկանում առողջություն և անհոգ մանկություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում