ՀՀ Ազգային Ժողովի 4 խմբանկցության պատգամավորներ մասնակցել են բնապահպանության նախարարության կազմակերպած ծառատունկին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում նոյեմբերի 18-ին իրականացվել են աշնանային ծառատունկի աշխատանքներ: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «

ՀՀ ԱԺ չորս` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունների պատգամավորները ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների հետ ծառատունկ են իրականացրել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Ծառատունկին մասնակցել են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը/ԲՀԿ/, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը /ՀՀԿ/, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի, «Դիլիջան» ազգային պարկի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԿԱ Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները: Ծառատունկին մեծ ակտիվություն են ցուցաբերել Դիլիջան, Հղարծին, Թեղուտ համայնքների դպրոցների, «Այբ» կրթահամալիրի աշակերտները: Վերջիններս պարգևատրվել են շնորհակալագրերով, որոնք հանձնել են ՀՀ բնապահպանության նախարարը և ԱԺ պատգամավորները: Պատգամավորները իրենց շնորհավորական խոսքերում դպրոցականներին կոչ են արել պահպանել իրենց շրջապատող հարուստ բնաշխարհը և խնամել նոր տնկիները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը դպրոցականներին ուղղված իր խոսքում կարևորել է ծառատունկը ոչ միայն կենսաբազմազանության պահպանման և վերարտադրման տեսանկյունից, այլև առաջին հերթին հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորման անհրաժետությամբ և դպոցականներին կոչ արել իրենց շրջապատի ավագ տարիքի ներկայացուցիչներին հորդորել զերծ մնալ ապօրինի ծառահատումներից:

Ծառատունկի մասնակիցները «Դիլիջան» ազգային պարկի 2,5 հեկտար տարածքում տնկել են մոտ 5600 փշատերև և այլ ծառատեսակների տնկիներ:

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում նոյեմբերի 18-ին ծառապատվել է ևս մոտ 3.5 հեկտար տարածք և տնկվել 3700 տարբեր տեսակների, այդ թվում նաև ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ:

Ծառատունկի ավարտից հետո նախարար Արծվիկ Մինասյանը ԱԺ պատգամավորներին և ծառատունկի մասնակիցներին ծանոթացրել է ազգային պարկի գրասենյակում տեղակայված տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին: Կենտրոնից ուղիղ կապով հետևում են ազգային պարկի «Դիլիջան» և «Հաղարծին» տեղամասերում վերջերս տեղադրված տեսախցիկներին, որոնք ապօրինի ծառահատումների կանխարգելման նպատակին են ծառայում: Տեղեկացվել է, որ «Շամախյան» տեղամասում նույնպես նախատեսված է տեղադրել տեսախցիկներ, և այդ գործընթացն հետաձգվում է այնտեղ արձանագրված պահակակետի այրման դեպքի հետ կապված քննչական գործողությունների պատճառով, որոնց ավարտից հետո միայն հնարավոր կլինի այդ տեղամասում տեղադրել տեսախցիկներ: Ա. Մինասյանը հայտնել է, որ ազգային պարկում նախատեսված է տեղադրել նաև ձայնային սենսորներ, որոնք կարձագանքեն բենզասղոցների և մեքենաների ձայներին: Տեսախցիկների և սենսորների աշխատանքներին հետևելու հնարավորություն կունենան նաև տեսչական մարմնի աշխատակիցները, ինչպես նաև յուրաքանչյուր ցանկացող: Այդ միջոցառումներն ուղղված են ապօրինի ծառահատումների դեմ և նախատեսված է այն կիրառել նաև բնության հատուկ պահպանվող մյուս բոլոր տարածքներում»:

Հայերեն Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա