Հասարակական

ԱԺ-ի մուտքի դիմաց հավաքված ուսանողների շրջանում բերման ենթարկվածներ չեն եղել

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ի մուտքի դիմաց հավաքված ուսանողների շրջանում բերման ենթարկվածներ չեն եղել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի մուտքի դիմած հավաքված ուսանողների շրջանում բերման ենթարկվածներ չեն եղել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակել, որ բերման է ենթարկվել ուսանողներից մեկը:

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի առնչությամբ դժգոհություն ունեցողուսանողներնԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարել էին հացադուլը դադարեցնելուև նորմալ դասապրոցեսի վերադառնալումասին:Հանդիպման ընթացքում նրանք առաջարկել են կազմակերպել կլոր սեղան-քննարկում, որին հնարավորություն կունենան մասնակցել հանրության հնարավորինս լայն շերտեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում