Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման 3 վարույթով գործերը միացնելու վերաբերյալ միջնորդությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 15-ին դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ տեղի ունեցավ Պարեկապահակային ծառայության գնդի գրավմանգործով առանձին վարույթով դատական նիստը: Այս մասով քննվում են մեղադրյալներ Պավել Մանուկյանի,Վարուժան Ավետիսյանի,Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի գործերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ՊՊԾ գնդի գրավման երեք վարույթով գործերը մեկ վարույթով միացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարանին: Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուցհետոդատավոր Մակյանը նշեց,որ դատարանը որոշել է մերժել պաշտպան Ալումյանի կողմից ներկայացված միջնորդությունը: