Արցախը պետք է մասնակցի կարգավորման բանակցությունների բոլոր փուլերին. Աշոտ Ղուլյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների բոլոր փուլերին միանշանակ պետք է մասնակցություն ունենա նաև Արցախի Հանրապետությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Արցախի մասնակցությունը բանակցություններին բացի Ադրբեջանից որևէ մեկը չի հերքում։ Երբ Ադրբեջանը կհամաձայնվի Արցախի մասնակցությանը կամ այդ միջավայրը կստեղծվի, որ Արցախն անմիջականորեն մասնակցի բանակցություններին, դա առաջին հերթին կվկայի, որ կա կոնկրետ ցանկություն հիմնախնդիրը լուծելու: Այն բոլոր հարցերը, որ կան բանակցային սեղանին կամ կարող են ծագել բանակցությունների ընթացքում, դրանց մեծ մասին պատասխան տվողը Արցախի Հանրապետությունն է։ Մեզ համար միանշանակ է, որ Արցախի Հանրապետության մասնակցությունը պետք է լինի բոլոր փուլերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Ղուլյանը:

Աշոտ Ղուլյանն ընդունեց, որ 2016թ. ապրիլից հետո հայկական կողմի դիրքորոշումն արցախյան հակամարտության կարգավորման հարցում կոշտացել է` ընդգծելով, որ առայժմ որևէ հիմքեր չկան, որ այդ դիրքորոշումը կմեղմանա։ «Կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանի պահվածքը շատ անկանխատեսելի է, և որևէ բան այսօր չի խոսում այն մասին, որ նրանք փոխվել են, կամ այդ այդ դիրքորոշումը մեղմանալու է, կամ դեպի դրական ինչ-որ գործընթացներ կան։ Պարզապես վստահ եմ, որ Ադրբեջանը հետևություններ արել է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո»,-ասաց Արցախի ԱԺ նախագահը:

Հայերեն English Русский

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը

Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին

Podcast-Հարց բժշկին. մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք կյանք. ինչ է պետք իմանալ արյան դոնորության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը

Հայաստան-Բելգիա մշակութային կապերի ամրապնդում

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը խաղաղության համաձայնագրի շուրջ

Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար

Ոստիկանությունը բացահայտել է Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքը

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև

Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին