Կառավարությունը կքննարկի տեղեկատվական երկու ՊՈԱԿ-ների միացման հարցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 9-ի նիստում քննարկելու է «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն»ՊՈԱԿ-ը«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու մասին» որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն ընդգրկված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն,նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկու ՊՈԱԿ-ների գործառույթները մասամբ համընկնում են:««Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպման արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երկու կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: Բացի այդ, ՊՈԱԿ-ի միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաև ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը»,- ասված է հիմնավորման մեջ: