Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը վաղ առավոտից հետեւում է ՏԻՄ ընտրություններին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը վաղ առավոտից հետեւում է ՏԻՄ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը՝ նոյեմբերի 5-ին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական եւ մարզային ստորաբաժանումներն աշխատում են վաղ առավոտից։ Աշխատանքային խմբեր են գործուղվել այն մարզեր, որտեղ ստորաբաժանումներ առանձնացված չեն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ հավելելով. «Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում