Մեծամորի ատոմակայանի փակման մասին քննարկումներն իրականության հետ առնչություն չունեն. ՀՀ Նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամորի ատոմակայանի փակման մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն և որևէ առնչություն չունեն իրականության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագրողը նշել է, որ նոյեմբերի վերջին Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք համաձայնագրի կետերից մեկով նախատեսվում է փակել Մեծամորի հայկական ատոմակայանը: Նա փորձել է հետաքրքրվել, թե արդյոք դա տեղի կունենա ԱԷԿ-ի արդիականացման մասին ռուս-հայկական պայմանագրի ժամկետի ավարտից հետո (2026 թվականից հետո), թե դրանից ավելի վաղ:

«Եվրամիության հետ համաձայնագրում այդ դրույթը ձևակերպված է՝ հաշվի առնելով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետները: Հայաստանի կառավարությունը 2014 թվականի մարտին որոշում է ընդունել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման մասին: Ժամկետի երկարացման նախագծի ֆինանսավորումը կիրականացվի 270 մլն ԱՄՆ դոլարի ռուսական պետական արտահանման վարկի և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի հաշվին»,- հայտնել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ ներկայում ռուսական «Ռոսատոմ» պետական ընկերության հետ տարվում են աշխատանքներ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի ուղղությամբ:

«Կարևոր է նշել, որ ԱԷԿ-ը գործում է համապատասխան ՄԱԳԱՏԷ-ի բոլոր չափորոշիչներին, և դա միջազգային մասնագիտացված կառույցների եզրակացությունն է: Աշխատանքներ են տարվում նախագծային և շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաև արդիականացման ուղղությամբ: Այնպես որ, Մեծամորի ԱԷԿ-ը կծառայի առնվազն մինչև 2027 թվականը: Մենք կարծում ենք, որ սեփական անվտանգության և առաջին հերթին էներգետիկ անվտանգության նպատակով ատոմային էներգետիկան միշտ կլինի Հայաստանում»,- հայտարարել է ՀՀ Նախագահը:

Լրագրողը փորձել է հետաքրքրվել, թե արդյոք նոյեմբերին ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հետո կարող է խոսք գնալ ԱԷԿ-ի փակման մասին, ինչին ի պատասխան Սարգսյանն ասել է. «Ոչ, ոչ: Համաձայնագրում նման կետ չկա»:

Հայերեն English Русский

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով

Երևանում Արամ Խաչատրյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից նավ է խորտակվել, 11 նավաստի անհետ կորել է

ՀՀ ԱԺ նախագահն ու Բելգիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Զելենսկին հայտարարել է, որ Կիևի վրա հրթիռային հարձակումից առաջ Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել

Իսրայելը հետ է ուղարկել եթովպական ինքնաթիռը՝ ինդոնեզացի օդաչուի պատճառով. Ynet

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը