Հասարակական

Նոյեմբերի սկզբին ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Նոյեմբերի սկզբին ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով, 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 1-2-ը սպասվում են անձրև և ամպրոպ, նաև՝ քամու ուժգնացում 12-17 մ/վ արագությամբ: Նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում