Հայկական գյուղմթերքները արտակարգ որակ ունեն և ՌԴ-ն պատրաստ է ընդլայնել համագործակցությունն այս ոլորտում. ՌԴ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գոհունակություն հայտնեց գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունից և ընդգծեց, որ այս ուղղությամբ երկու երկրներն ունեն ամուր հիմքեր:

«Մեր երկրում շատ տարածված են հայկական մրգերը, հյութերը, պանիրները և մի շարք պտուղբանջարեղենային պահածոները, որոնք արտադրվում են Հայաստանում ու աչքի են ընկնում արտակարգ որակով: Հայկական ծիրանը դա առանձին թեմա է: Ես նոր իմացա, իմ գործընկերը տեղեկացրեց, որ կա «ուշ ծիրան» հասկացողություն, որը հավաքում են այժմ, այնպես որ ծիրանային պատմությունը շատ երկար է: Գյուղատնտեսության ոլորտում ներուժը շատ մեծ է, հատկապես հաշվի առնելով, որ մեր երկիրը սեփական գյուղատնտեսությունը զարգացնելուց բացի, դեռ պահպանում է մի շարք երկրներից պտուղբանջարեղենային արտադրանքի մատակարարումների նկատմամբ հետաքրքրությունը, ինչը բնականաբար նպաստում է, որպեսզի մենք մեծացնենք փոխգործակցությունը Եվրասիական միության մեր բարեկամների ու գործընկերների հետ, մասնավորապես՝ Հայաստանի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մեդվեդևը:

Խոսելով գյուղոլորտում Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացման մասին՝ ՌԴ վարչապետն ասաց, որ դեռ չունեն նման խոշոր ու առաջադեմ նախագծեր ջերմոցային տնտեսության ու վերամշակման առումով և պետք է անպայման դրանով զբաղվեն, սակայն ընդգծեց, որ ՌԴ պատրաստ է շարունակել աշխատել գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումների ուղղությամբ: «Այստեղ տարբեր տարբերակներ ունենք և աջակցության շրջանակներում և այն աշխատանքային քարտեզի, որը մենք պատրաստել ենք մեր մեքենատրակտորային կայանների պետական ցանցի զարգացման, ավելի ճիշտ վերականգման ուղղությամբ: Այնպես որ, կարծում եմ, որ ունենք շատ մեծ հնարավորություններ ինչպես այս, այնպես էլ այլ ուղղություններով»,- ասաց Մեդվեդևը:

Հայերեն Русский

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ