Փաստ մեկնաբանությամբ

Օսման Քավալայի հետ կապված միջադեպով Թուրքիայի բացասական կերպարը փոխելու ջանքերը հօդս են ցնդում

3 րոպեի ընթերցում

Օսման Քավալայի հետ կապված միջադեպով Թուրքիայի բացասական կերպարը փոխելու ջանքերը հօդս են ցնդում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում «Անադոլու Կուլտուր» ՀԿ-ի նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալայի բերման ենթարկվելը մտահոգում է հայ գործիչներին: Հասարակական, քաղաքական գործիչ, լրագրող Րաֆֆի Արաքս Հերմոնը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ Օսման Քավալան մեծ գործիչ է ու միշտ աչքի է ընկել իր մարդասիրական աշխատանքով:

«Օսման Քավալան բավական ազդեցիկ գործիչ է: Նա մեծացել է Ֆրանսիայում, հետագայում եկել Թուրքիա և իր ձեռքը վերցրել հոր բիզնեսը: Ամբողջությամբ փոխելով բիզնեսի ուղղությունը` սկսել է թե ֆինանսապես, թե բարոյապես աջակցել Թուրքիայում ապրող տարբեր ազգերին, տարբեր հարցերում նրանց կողքին կանգնել, նպաստել մշակույթի զարգացմանը»,-ասաց Րաֆֆի Արաքս Հերմոնը:

Րաֆֆի Արաքս Հերմոնի խոսքով՝ 1915-ին կորսված արժեքները, գուցե փշրանքի ձևով ու փոքր շրջանակում, բայց գոյություն ունեն: Ըստ նրա` այս վերջին դեպքով, Թուրքիայի բացասական կերպարը փոխելու ջանքերը հօդս են ցնդում:

Րաֆֆի Արաքս Հերմոնը նաև նկատեց, որ չի բացառվում այս բերման ենթարկելը կապված լինի Քավալայի եվրոպամետ հայացքների հետ: Նրան բերման ենթարկելով՝ թուրքական իշխանությունները փորձում են հասկացնել, որ իրենց համար Եվրոպան առաջնային չէ: Նա տեղեկացրեց, որ եվրոպացի պատգամավորներն արդեն արձագանքել են այս դեպքին:

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, դատապարտելով այս դեպքը, հույս հայտնեց, որ արդարությունը կվերականգնվի, և Օսման Քավալայի դեմ կատարված այս արարքը պատճառ չի դառնա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում Թուրքիայի քաղաքացիների հետ արդարության հիմքի վրա աստիճանաբար ձևավորվող մշակութային երկխոսության ծիլերի քայքայմանը:

«Վերադարձ» հիմնադրամի գործընկեր, մի շարք մշակութային ձեռնարկների համախոհ, ճշմարիտ մտավորական Օսման Քավալան ոչ միայն հայերի և անիրավության մատնված ժողովուրդների բարեկամն է, այլև Թուրքիայի ողջ ժողովրդի իրական պատիվը»,-ասաց Արագած Ախոյանը:

Նրա խոսքով՝ հիմնադրամը նպատակ ուներ Օսման Քավալայի հետ միացյալ ուժերով աշխատելու այն բոլոր ծրագրերի ուղղությամբ, որոնք կծառայեն ոչ միայն հայ և թուրք, այլ նաև Փոքր Ասիայում ապրող բոլոր հասարակությունների միջև մշակութային երկխոսության հաստատմանը և զարգացմանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայի դեմ բացասական տրամադրված բոլոր շրջանակները Օսման Քավալայի գործունեության շնորհիվ սկսել էին տեսնել Թուրքիայի ժողովրդի, Անատոլիայի բոլոր այն լավ կողմերը, որոնք մոռացության էին մատնվել 1915 թվականից ի վեր:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում