Ամիսներ անց կապանցիները կկարողանան Երեւան հասնել ինքնաթիռով. վերակառուցվում է Կապանի օդանավակայանը

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանից առաջին ինքնաթիռը մայիսին արդեն կուղեւորվի Երեւան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նրա խոսքով՝ Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 2 միլիոն դոլար:

«Երկու օր առաջ կնքել ենք պայմանագիր չեխական ավիաընկերության հետ ու գնել ենք ինքնաթիռ: Այն 19 տեղանոց ինքնաթիռ է, որը կատարելու է չվերթներ Կապանից-Երևան ու հակառակ ուղղությամբ: Ինքնաթիռն արժեցել է 5.5 մլն եվրո»,-ասաց Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ ինքնաթիռը Հայաստանում կլինի մարտին:

Մարզպետի հավաստմամբ՝ Կապանի օդանավակայանի կառուցումը ոչ թե կոմերցիոն ծրագիր է, այլ սոցիալական՝ միտված բնակիչների կյանքի հեշտացմանը:

«Պետք է հեշտացնենք սյունեցու ու բոլորի գալ-գնալը մարզ: Մենք խիստ կակտիվացնենք կյանքը մարզում, ինչի հետ մեծ հույսեր ենք կապում»,-ասաց նա:

Մարզպետն ասաց, որ տոմսերի գները դեռեւս վերջնականապես որոշված չեն, սակայն տատանվելու են 30-40 հազարի դրամի սահմաններում, ինչպես նաեւ լինելու են սուբսիդավորված տոմսեր ուսանողության, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար, որպեսզի նրանք շտապ հասցվեն Երեւան:

Հայերեն English Русский

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին

Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայաստանին լոյալ ընդդիմություն ենք ուզում. ԱԺ նախագահը ներկայացրել է իշխանության մոտեցումը

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում