Հայաստանի շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ է սպասվում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ, 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 17-22 մ/վ արագություն:

Հոկտեմբերի 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ը կնվազի 5-6 աստիճանով, հոկտեմբերի 5-ի և 6-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

նչպես«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից,Երևանում հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ, 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն: Հոկտեմբերի 5-6-ն սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Հայերեն Русский