Հասարակական

Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամներին

1 րոպեի ընթերցում

Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 29-ին ընդունեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանին և Վառնայի մասնաճյուղի ատենապետ Գևորգ Գրիգորյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց բուլղարահայ համայնքային գործչի բարեսիրական ձեռնարկները, համայնքի զորացմանն ու համախմբմանն ուղղված նրա ծրագրերը:

Վազգեն Յակուբյանը ներկայացրեց Վառնայի մասնաճյուղի ատենապետի կատարած աշխատանքը, քննարկվեցին հետագա համագործակցության և նախարարության ծրագրերին մասնակցության հետ կապված հարցեր:

Գևորգ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ ներկա կարողությունները ուժեղացնելու համար պետք է ամրապնդվեն հայ-բուլղարական գործարար, մշակութային կապերը, կամուրջներ ստեղծվեն,: «Պետք է պահենք, զորացնենք համայնքը, հատկապես երիտասարդ սերնդին հայ պահելու համար կարևոր են լեզուն և մշակույթը: Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է», - հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում