Քաղաքականություն

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահամների հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահամների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Բահամների արտգործնախարար Դարրեն Հենֆիլդը սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարարները հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կխթանի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, կնպաստի միջազգային կառույցներում փոխգործակցությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում