Քաղաքագետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրական բանակցային գործընթաց դեռեւս չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո դիվանագիտական հարթակում առկա խնդիրները չեն վերացել: Նրա դիտարկմամբ՝ դեռեւս քննարկվող կարեւոր հարցերից մեկն այն է, որ չկա իրական բանակցային գործընթաց հակամարտության կարգավորման շուրջ:

«Բոլորն էլ հասկանում են, որ բանակցային գործընթացի բացակայությունը ադրբեջանական մոտեցումների պատճառով է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սերգեյ Մինասյանը Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող վերջին զարգացումներին նվիրված քննարկման ընթացքում:

Քաղաքագետն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմից հետո որոշակի ռազմական հավասարակշռություն է ստեղծվել:

«Խոսքը ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության իրագործման մասին է, այլ նրա, որ հայկական կողմը փորձում է գտնել նոր լծակներ, նոր հնարավորություններ: Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր ռազմական համագործակցությունը: Կարծում եմ՝ բոլորդ էլ հետևել եք Պաշտպանության նախարարի Չինաստան կատարած այցին: Դա չի նշանակում, որ Հայաստանը գտել է ռազմատեխնիկական մատակարարման այլընտրանք, այլ նշանակում է համագործակցություն այնպիսի զինատեսակների հնարավոր ձեռքբերման հարցում, որոնք Ռուսաստանը չի կարողանում արտադրել: Հայաստանի և Չինաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ինչ-որ կարեւոր դեր խաղալ»,- եզրափակեց քաղաքագետը:
Հայերեն

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ