Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ

1 րոպեի ընթերցում

Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյաննընտրվել է UWW-ի մարզիկների կոմիտեի անդամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում կայացել է մարզիկների կոմիտեի անդամների ընտրությունը: 6 մարզիկների թվում է նաև հայաստանցի աշխարհի չեմպիոնը:

Բացի Ջուլֆալակյանից, կոմիտեի անդամներ են ընտրվել Օլիմպիական խաղերի չեմպիոն Ջորդան Բարոուզը, աշխարհի չեմպիոն Մելոնին Նումոնվինը, կանանցից՝ Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Յանան Սունը, Օդունայո Ադեկուրոն և Սոֆիա Մատսոնը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում