Կառավարությունը հավանություն տվեց սահմանամերձ համայնքների աջակցությունը երկարաձգելու նախագծին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործունեության ժամկետը, որը լրանում է 2018 թվականի հունվարի 1-ին, երկարաձգվում է մինչ 2021 թվականը:2014 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքի հիման վրա և դրա կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունված օրենքում, որը կներկայացվի Ազգային ժողով: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սահմանամերձ25համայնքում ընդգրկված37բնակավայրերում:

«Իրականացվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝ հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում: Փոխհատուցվում է նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսը, սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարները: Աջակցության նպատակն էհեշտացնել մեր քաղաքացիների ապրելու հնարավորությունը սահմանամերձ համայնքներում»,- «Արմենպրես»-իփոխանցմամբ, ասաց Լոքյանը՝ ավելացնելով, որ ծրագիրն, ընդհանուր առմամբ գնահատվում է մեկ միլիարդ դրամ:

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ սակագնային վերջին փոփոխություններից հետո, որոնք տեղի են ունեցել այս տարեսկզբին, սահմանամերձ համայնքների բնակիչների էլեկտրաէներգիայի և գազի սակագների 50 տոկոսի սուբսիդավորման բեռը դրվել է մատակարարող ընկերությունների վրա և պետական բյուջեից այդ հոդվածները հանվել են:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26

Ասիական ինդեքսներ - 03/11/26

Նոյեմբերի 4-ի միջոցառումների անոնս

Ի՞նչ մտահոգություններ ունեն ԱՄՆ ընտրողները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ. Reuters/Ipsos-ի հարցում

Շաքիի դեպքով մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը սպանելու դիտավորություն չի ունեցել․ ՔԿ նախագահ

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով

Ներկայացվել են Բուլղարիայի ցամաքային զորքերի համար նախատեսված առաջին «Ստրայկեր» մարտական ​​մեքենաները. BTA

Ռուսաստանից 1 մլն ռուբլուց ավելի գումարի արտահանման սահմանափակումը էապես չի անդրադառնա ՀՀ քաղաքացիների և ռուսաստանցի ռելոկանտների վարքագծին․ ԿԲ նախագահ

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել տնտեսության և էներգետիկայի ուղղություններով համագործակցության շուրջ

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է