Հասարակական

Վրաստանում հայկական ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում հայկական ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի տարածքում սեպտեմբերի 7-ի առավոտյան հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ըստ ՀՀ ԱԳՆ ունեցած տեղեկության` ավտոբուսի ուղևորներից 11-ը դիմել են բժշկական օգնության, սակայն մանրամասների դեռևս չեն տիրապետում: «Այս պահին ավել ոչինչ չեմ կարող ասել: Երբ լինեն մանրամասներ, կհրապարակենք»,- ասաց Բալայանը:

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից էլ «Արմենպրես»-ին հայտնեցին, որ վթարը տեղի է ունեցել Վրաստանի Նատախտարի շրջանում: Դեսպանատունը քայլեր է ձեռնարկում մանրամասները պարզելու համար:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վթարի պատճառ է դարձել «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոմեքենան, որի վարորդն ու ուղևորները զոհվել են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում