Իրանի հետ ԵԱՏՄ-ի գործընկերության շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին. Շուվալով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության գործընկերության շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ Վլադիվոստոկում ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական համաժողովում:
«Մենք բանակցություններ ենք վարոմ Սինգապուրի հետ, մենք մոտ ենք Իրանի հետ բանակցություններն ավարտելուն»,- ասել Է նա, նշելով, որ բանակցությունները բարդ են:
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առռեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան հայտնել Է, որ ԵԱՏՀ-ն կարող Է Իրանի հետ ԵԱՏՄ-ի ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի ստորագրման մանդատ խնդրել այս տարվա հոկտեմբերին: Իրանի հետ ինտենսիվ բանակցությունները շարունակվում են արդեն ավելի քան ութ ամիս:
ԵԱՏՄ-ի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: