ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը գուցե պայմանավորված էր համագործակցության ձևաչափի փոփոխմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին գուցե այն պատճառով, որ համագործակցությունն այս անգամ այլ ձևաչափ է կրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Զորավարժություններին չմասնակցելը պայմանավորված է նրանով, որ պաշտոնական հաստատում չի եղել: Այլ վարկածները կարող են պայմանավորված լինել այն հանգամանքով, որ այս զորավարժությունները գուցե չեն համապատասխանել համագործակցության այն ձևաչափին, որում ՆԱՏՕ-ի ուժերի հետ ներգրավված էր նաև Հայաստանը: Նախորդ զորավարժություններին, որոնց Հայաստանը մասնակցել է, ներկայացված է եղել հայկական հումանիտար ռազմական բլոկը: Նախկինում ՆԱՏՕ-ի հետ համատեղ գործողություններում Հայաստանն իրականացրել է ավելի շատ հումանիտար առաքելություն»,-ասաց քաղաքագետն ու հավելեց, որ հետաքրքրվածության բացակայությունը գուցե պայմանավորված է եղել տվյալ գործոնով:

Նրա խոսքով, հաշվի առնելով անվտանգության պահպանման գործընթացի զարգացումները՝ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող համագործակցությունն իրականացվում է ՀԱՊԿ-ի ձևաչափի շրջանակում: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը շարունակում է համագործակցել, սակայն ոչ այնքան խորացված ձևով, որքան ՀԱՊԿ-ի հետ: Ամեն դեպքում Հայաստանը համապատասխան համագործակցային ձևաչափեր ունի երկու տարբեր կազմակերպությունների հետ: Մնացած կարծիքների համար հիմնավոր փաստեր չկան: Չմասնակցելու պատճառն Ադրբեջանը չի եղել:

«Զորավարժության նպատակներից է ուժեղացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի եվրոպական շտաբի հետ: Իսկ մեր ռազմական ստորաբաժանումների հիմնական նպատակում այն ներառված չէ»,-ասաց Մարկարովն ու հավելեց, որ Հայաստանը այս զորավարժություններին չմասնակցելով կարևոր բան չի կորցրել:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին