Դադիվանքում մեկնարկած պեղումները հետաքրքիր բացահայտումներ են խոստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթավոր եկեղեցու վերականգման նախագծի շրջանակներում մեկնարկել են հնագիտական պեղումները, որոնք կտեւեն տասը օր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարՀամլետ Պետրոսյանն ասաց, որ Դադիվանքը 2007 թվականից հատվածաբար ենթարկվել է պեղումների, բայց այն հնագիտորեն մնում է չհետազոտված:

«Ճարտարապետորեն բավական հետաքրքիր փոքր գմբեթավոր եկեղեցու հարավային պատը ճեղքեր է տվել, եւ վերանորոգման համար անհրաժեշտ էր նորից ստուգել հիմքերը: Հետազոտման աշխատանքների արդյունքում հենց այդ նույն հարավային պատի տակ բացվել է մի գետնուղի, որը ձգվում է ամբողջ պատի երկարությամբ: Մենք հիմա դա ենք պեղում եւ առայժմ հստակ չենք կողմնորոշվում, թե դա ինչ է իրենից ներկայացնում»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե այս փուլում պարզ չդառնա ամեն ինչ, հնագետները կմտածեն այդ տարածքում կրկնակի պեղումներ իրականացնելու մասին:

Նա հայտնեց, որ Դադիվանքի համալիրում դեռեւս փոքր հնագիտական արշավախումբ է աշխատում՝ Տատյանա Վարդանեսովան, Համլետ Պետրոսյանը եւ Դադիվանքի վերականգնողական աշխատանքների հեղինակ ու ճարտարապետն Սամվել Այվազյանը:

Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է:

Դադիվանքն Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Ավանդության համաձայն Դադիվանքը կառուցվել է դեռևս I դարում և իր անվանումը ստացել է այն վայրից, որտեղ կառուցվել է (Սուրբ Դադեի գերեզմանատեղի):

Դարերի ընթացքումարաբական, ապա սելջուկյան արշավանքների ժամանակվանքը բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։

XII դար-ումՄխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել և աշխատել իր «Դատաստանագրքի» վրա, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։

Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն, և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։

Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաև արձանագրություններ, որոնք պատմում են XII - XIII դարերի դեպքերի մասին։

Հայերեն English Русский

COP17-ի երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողությունների․ Համբարձում Մաթևոսյան

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը. Գլխավոր դատախազություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Գերտ Յան Կուպմանը կարևորել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը

Հոկտեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան

Մոլդովայի վարչապետը Կիևում վերահաստատել է Ուկրաինային հաստատուն աջակցությունը. Moldpres

Լևոն Տեր-Պետրոսյանը ԲԿ է այցելել պլանային հետազոտության նպատակով

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի